ՏԻՄ հերթական ընտրություններ Սյունիքի մարզում

20:08 | Հունիս 02, 2012 | ՄԱՐԶԵՐ

Սյունիքի մարզի 109-ը համայնքից 94-ում ՏԻՄ հերթական ընտրություններ կանցկացվեն ս/թ սեպտեմբերի 9-ին:

Դրանցից 54-ը` Գորիսի և Սիսիանի տարածաշրջաններն ընդգրկող թիվ 37 ընտրատարածքում, իսկ 40-ը` Կապանի և Մեղրիի տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38 ընտրատարածքում:

Մարզի 94 համայնքներից 76-ում կանցկացվեն համայնքի ղեկավարի և ավագանու, 6-ում` միայն համայնքի ղեկավարի, 12-ում` միայն համայնքի ավագանու ընտրություններ:

Նորընտիր տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց լիազորությունները կստանձնեն 2012թ նոյեմբերի 13-ին:

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100