Շիրակի մարզի Ջրառատ համայնքում այս գիշեր Փայլակ Իսրայելյանին պատկանող դրսի փարախում գայլը 36 ոչխար է ոչնչացրել: 30-ը տեղում սատկել են, 6-ին գայլը վնասել է, ինչի հետեւանքով դրանք ենթարկվել են հարկադիր մորթի: Ջրառատում առավոտից աշխատանքներ են իրականացրել ՇՄ գյուղվարչության մասնագետները, Ախուրյանի տարածաշրջանի գլխավոր համաճարակաբանը, Շիրակի մարզի անասնաբուժական տեսչության ներկայացուցիչը: Կազմվել է համապատասխան ակտ, որը ներկայացվելու է Շիրակի մարզպետի ուշադրությանը:
Նշենք, որ Փայլակ Իսրայելյանի ընտանիքն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ: Ոչխարները Փայլակը ձեռք էր բերել վարկային տարբերակով, յուրաքանչյուր գլուխը 55.000 դրամ արժեքով: Դրան էլ գումարած, կենդանիներին կերակրելու նպատակով, նույն տարբերակով Փայլակը նաեւ անասնախոտ էր գնել` 250.000 դրամ արժողությամբ:Այլ մանրամասները «Ցայգի» տեսանյութում:

