Միկրոավտոբուսը ընկել է գետը

22:56 | Մարտ 18, 2012 | ՄԱՐԶԵՐ

Մարտի 18-ին, ժամը 20.56-ին Ալավերդի քաղաքի Երևանյան խճուղում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ԳԱԶել» մակնիշի 05 58Լ պետհամարանիշով (վարորդ` 1962թ. ծնված Է. Ծատուրով ) միկրոավտոբուսը դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել հարակից ձորակը:

Հրշեջ-փրկարարները միկրոավտոբուսից դուրս են բերել Էրիկ Ծատուրովին և ուղևոր` 1994թ. ծնված Գեորգի Ծատուրովին, ովքեր տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդի քաղաքի հիվանդանոց: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատվել է ծանր:
Հայտնում է ԱԻՆ մամլո ծառայությունը;

 

Share |
Արխիվ
Rambler's Top100