Պայթյուն՝ գազի արտահոսքով

17:34 | Փետրվար 22, 2012 | ՄԱՐԶԵՐ

Փետրվարի 21-ի լույս 22-ի գիշերը, ժամը 00:15-ին, Մարտունի - Ներքին Գետաշեն ավտոճանապարհի մաս կազմող կամրջի մոտակայքում տեղի է ունեցել մեծ քանակությամբ գազի արտահոսք:

Տեղի բնակիչների ահազանգի հիման վրա դեպքի վայր է ժամանել Մարտունու ԳԳՄ-ի վթարավերականգնողական ծառայությունը:

Մարդկանց պատմելով` պայթյունի ձայն են լսել: Ըստ ծառայության աշխատակիցների, պայթել է գազատար խողովակի սողնակային փականը:

Վթարի պատճառով գազազրկվել են Վերին Գետաշեն,Մադինա,Գեղհովիտ,Ներքին Գետաշեն,Մարտունի համայնքները:
Ծառայության աշխատակիցների ջանքերի շնորհիվ ժամը 01:23-ին դադարեցվել է գազի արտահոսքը: Բարեբախտաբար, հնարավոր աղետը կանխվել է, զոհեր և վիրավորներ չկան:

Մարտունու «Ինֆոտուն»

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100