Համաճարակի վտանգ չկա

16:15 | Փետրվար 20, 2012 | ՄԱՐԶԵՐ

Կապանում հունվար -փետրվար ամիսներին «գլուխ են բարձրացրել» վերին շնչուղիների վիրուսային հիվանդությունները: Հատկապես մանկահասակների շրջանում վիրուսը ավելի արագ է տարածվում:

Պետական հիգենիկ հակահամաճարակային տեսչության Սյունիքի մարզային փորձագիտական կենտրոնը մանկապարտեզներում և դպրոցներում ամենօրյա մշտադիտարկում է կատարում՝ վիճակը վերահսկելու համար:

«Միջին բացակայությունները դպրոցում մոտավորապես 20-22 են։ Մանկապարտեզներում մի քիչ թիվը ավելի մեծ է մոտ 17-18 -ի»,-ասում է բժիշկ-համաճարակաբան Նունե Օհանջանյանը:
Բժիշկները շտապում են բնակչության հանգստացնել՝ համաճարակի բռնկման վտանգ չկա։ Այն լինում է, եթե բնակչության 50-60 տոկոսն է հիվանդ լինում:

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100