Տնօրեն են ընտրելու

14:33 | Փետրվար 10, 2012 | ՄԱՐԶԵՐ

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղի տնօրեն Սեյրան Բալասանյանը աշխատանքից ազատվելու դիմում է գրել։ Անցած տարվա նոյեմբերի 25-ին լրացել է տնօրենի պաշտոնավորման ժամկետը, և նա այլևս չի կարող գլխավորել մասնաճյուղը. նա արդեն 10 տարուց ավել է ղեկավարում էր մասնաճյուղը։
Սեյրան Բալասանյանը մասնաճյուղը չի լքում ,պարզապես, ինչպես ինքն է ասում գիտական աշխատանքով է այսուհետ զբաղվելու:

Քաղաքում պտտվող լուրերի համաձայն այս աթոռը շատերին է հետաքրքել: Թիվ 2 ավագ դպրոցի տնօրեն Լեռնիկ Պետրոսյանն է վաղուց ցանկանում դառնալ ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղի ղեկավար: Օրենքով տասնօրյա ժամկետում մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար կնշանակվի:

 

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100