Ընտրապայքարը թեժ է լինելու

23:41 | Հունվար 27, 2012 | ՄԱՐԶԵՐ

Թիվ 34 ԸԸՀ-ում առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ թեժ մրցապայքար է սպասվում: Հանրապետական կուսակցությունը նոր վերադասավորումներ է իրականացնում:

Արդեն հայտնի է, որ Սուքիաս Ավետիսյանը նախորդ ընտրությունների նման մեծամասնական ընտրակարգով չի առաջադրի իր թեկնածությունը թիվ 34 ընտրատարածքում: Նման որոշում է կայացրել կուսակցության ղեկավար մարմինը:

Սուքիաս Ավետիսյանը կառաջադրվի համամասնական ընտրակարգով, իսկ իր փոխարեն 34 ընտրատարածքում ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանի հետ կպայքարի «Շիրակ» ֆուտբոլային թիմի նախագահ Արման Սահակյանը:

Մյուս ընտրատարածքներում ամեն ինչ դեռեւս հստակ չէ, սակայն նախնական տեղեկություններ կան առաջադրվող թեկնածուների մասին:

Share |
Արխիվ
Rambler's Top100