Կնշվի Կապանի օրը

16:51 | Սեպտեմբեր 09, 2010 | ՄԱՐԶԵՐ

Կապանի համայնքի ավագանու որոշմամբ յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի երկրորդ կիրակին նշվելու է որպես ՙԿապան քաղաքի օր՚: Այս անգամ այն նշվելու է սեպետմեբերի 12-ին ու այս օրերին ընթացքի մեջ են նախապատրաստական աշխատանքները: Քաղաքապետ Արթուր Աթայանը արդեն հավանություն է տվել տոնական ծրագրին:

Մասնավորապես, ըստ քաղաքապետի մամլո խոսնակ Հասմիկ Թովմասյանի, կիրակի առավոտյան քաղաքապետարանի բակից փողային նվագախումբը կազդարարի տոնակատարության սկիզբը, որից հետո կլինի պաշտոնական ընդունելություն քաղաքապետի մոտ:

Կեսօրին նախատեսվում է պսակադրություն Բաղաբուրջի հուշահամալիրում, որով հարգանքի տուրք կմատուցվի Մեծ հայրենականում եւ Արցախյան գոյամարտում զոհված կապանցիների հիշատակին: Նույն ժամին միաժամանակյա միջոցառումներ են նախատեսվել քաղաքի 10 թաղամասերում: Անց կկացվեն մշակութային, սպորտային միջոցառումներ, կլինեն ազգային ուտեստների, տարբեր ճաշատեսակների հյուրասիրություններ, կկազմակերպվեն ցուցահանդեսներ: Կապանի ՙՎանատուր՚ ռեստորանային համալիրում տոնական սեղանների շուրջ կազմակերպվող հանդիսավոր արարողությանը մեծարվեն, պատվոգրերով եւ մեդալներով կպարգեւատրվեն քաղաքի կառուցման, կայացման երախտավորները:

Իսկ արդեն ուշ երեկոյան քաղաքային մարզադաշտում համերգային ծրագրով ելույթ կունենա Թաթան; Քաղաքի օրը հասարակական տրնասպորտն ու մանկական զբոսայգու կարուսելները կաշխատեն անվճար: Սյունիքի մարզկենտրանը այդօրը կհյուրընկալի հանրապետության բարձրաստիճան պաշոտնյաների: Սպասվում են նաև այլ անկանկալներ, որոնց մասին, դեռ կազմակերպիչները լռում են:
Արմեն Դավթյան, Կապանի "Սոսի" Հ/Ը

 

 

 

Share |
Rambler's Top100