Առաջարկել են «գլխի ճարը» տեսնել

10:36 | Մարտ 03, 2010 | ՄԱՐԶԵՐ

ԽՍՀՄ - ում միակ քարմշակ մեքենաներ արտադրող «Ստրոմմաշինա» գործարանն այժմ կանգնած է լուծարման վտանգի առաջ:

Ֆինանսական ճգնաժամի հետեւանքով ՙՔարհատմեքենա՚ ընկերությունը նախորդ տարի գրեթե պատվերներ չի ունեցել, արդյունքում ճգնաժամի մեջ է հայտնվել նաեւ ձեռնարկությունը:

Երբեմնի 850 մասնագետ ունեցող գործարանն այժմ 55 աշխատող ունի, որոնց մի մասն էլ աշխատանքի չեն գալիս, եկողներն էլ առանձնապես անելիք չունեն: Նախապատրաստվածքների եւ եռակցման արտադրամասում 2008-ին 18 մարդ էր աշխատում, այժմ երեք մասնագետ կա:

Եթե 2007-ին ընկերությունը 826 մլն դրամի արտադրանք է տվել, 2008-ին` 456 մլն-ի, ապա 2009-ին արտադրանքի ծավալները 20 անգամ պակասել են:

Ընկերության հիմնական պատվիրատուները Ղազախստանն ու Թուրքմենստանն էին, որոնք ֆինանսների սղության պատճառով չեն կարողանում վճարել պատվերների արժեքը:

Ծանր ֆինանսական վիճակի պատճառով ընկերությունը չեղյալ է համարել աշխատակիցների հետ պայմանագրերը. «Քարհատմեքենա» գործարանի տնօրենի խոսքերով, այս մասին զգուշացրել են վերջիններիս, ինչպես ասում են հնարավորության դեպքում նոր աշխատանք գտնելու համար:

Գյումրիի «Ցայգ» ՀԸ

 

Share |
Rambler's Top100