23-ամյա գյումրեցի Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է 1000 դրամանոց կեղծելու եւ իրացնելու համար: Փաստի առթիվ Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Երիտասարդը խոստովանել է, որ գունավոր տպիչ սարքով պատրաստել է 1000 դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամներ, որից երկու հատը իրացրել է Գյումրիի կենտրոնական հրապարակում տեղակայված թերթի կրպակներից մեկում, գնելով լիցքավորման քարտ:
2008 թվականի նոյեմբերից 2009 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում գունավոր տպիչ սարքով նա պատրաստել է մոտ հիսուն հատ կեղծ թղթադրամ:
Նախաքննության ընթացքում գունավոր տպիչ սարքը հայտնաբերվել ու առգրավվել է՝ որպես իրեղեն ապացույց: Նախաքննությունը շարունակվում է:
Գյումրիի «Ցայգ» ՀԸ

