Հայաստանի շախմատիստ Լեւոն Արոնյանը Շանհայում ընթացող Chess Masters մրցաշարի որակավորման փուլի 4-րդ տուրում սպիտակներով խաղաղ դաշն կնքեց չինացի գրոսմայստեր Վան Հաոյի հետ: Չորս տուրից հետո նա ընթանում է 2-րդ հորիզոնականում` վաստակելով 6 միավոր (հիշեցնենք, որ այս մրցաշարում, ինչպես ֆուտբոլում, հաղթանակի համար տրվում է 3 միավոր, ոչ-ոքի համար՝ 1):
Մրցաշարային աղյուսակը սկսեց գլխավորել Ալեքսեյ Շիրովը (Իսպանիա), որն այս տուրում հաղթեց աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկին եւ իր միավորների քանակը հասցրեց 8-ի:
Վաղը Լեւոն Արոնյանը սպիտակներով կմրցի Վլադիմիր Կրամնիկի (Ռուսաստան) հետ, որը վաստակել է 3 միավոր: Այդ հանդիպումը սկզբունքային նշանակություն ունի կողմերի համար, քանի որ եզրափակիչ փուլ մտնելու համար երկու շախմատիստներին էլ անհրաժեշտ է միմիայն հաղթանակ: