Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը շարունակում է հիասթափեցնել իր երկրպագուներին:
Ֆրանսիայի Նիցա քաղաքում ընթացող շախմատի «Ամբեր» մրցաշարի 5-րդ տուրում նա 0:2 հաշվով անսպասելի պարտվեց ռուսաստանցի Պյոտր Սվիդլերին: Լեւոն Արոնյանն այժմ 3,5 միավորով միայնակ զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը: Նա արդեն 4 միավորով զիջում է մրցաշարի միանձնյա առաջատար, ուկրաինացի Վասիլի Իվանչուկին, 3,5-ականով` 2-3-րդ տեղերը զբաղեցնող նորվեգացի Մագնուս Կառլսենին եւ Իսրայելի ներկայացուցիչ Բորիս Գելֆանդին:
6-րդ տուրում Լեւոն Արոնյանը կմրցի ադրբեջանացի Վուգար Հաշիմովի հետ:
© «A1Plus.am».Լրատվությունը արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս` հղումը «A1Plus.am»-ին պարտադիր է: