Հայաստանի թեթեւաթլետներ Վարդան Փահլեւանյանն ու Արման Անդրեասյանը Վրաստանի աթլետիկայի ձմեռային բաց առաջնությունում նվաճեցին այդ երկրի չեմպիոնի կոչումը:
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության թիվ 2 դպրոցի սան Վարդան Փահլեւանյանը հեռացատկի մրցումներում ցույց տվեց 7,92 սմ արդյունք եւ առաջին անգամ լրացրեց միջազգային կարգի սպորտի վարպետի նորման: Կենտրոն համայնքի աթլետիկայի մարզադպրոցի սան Արման Անդրեասյանը հաղթող ճանաչվեց 60 մ արագավազքում` 6,6 վրկ արդյունքով:
Նշենք, որ այդ առաջնությանը մեր հանրապետությունից մասնակցեցին 4 մարզիկներ:
© «A1Plus.am».Լրատվությունը արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս` հղումը «A1Plus.am»-ին պարտադիր է: