Պարզվում է, որ Ավստրալիայի բնիկների`աբորիգենների առաջնորդները Օքսանա Դոմնինա եւ Մաքսիմ Շաբալին պարային զույգին մեղադրում են իրենց ավանդական պարերը «գողանալու եւ սեփականաշնորհելու» մեջ:
Երեք շաբաթ առաջ, Ռուսաստանի առաջնության ժամանակ, աշխարհի չեմպիոնները հանդիսականներին ներկայացել էին «Աբորիգենների պարը» ծրագրով: Մաքսիմ Շաբալինը կատարել է աբորիգենների առաջնորդի դերը, Օքսանա Դոմնինան մարմնավորել է ցեղի ամենակրտսեր անդամի կերպարը: Զույգը միաժամանակ այնպիսի մարզազգեստով է հանդես եկել, որը հիշեցնում է աբորիգենների կողմից օգտագործվող զարդանշանները:
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի նահանգի աբորիգենների խորհրդի անդամ Սոլ Բելլերը հայտարարել է, որ ռուս մարզիկների արված քայլը վիրավորական է, քանի որ նրանք այդ մասին նախապես չէին տեղեկացրել պարերի հեղինակներին` աբորիգեններին: «Նրանք գողացել են ոչ միայն մեր պարերը, այլեւ` մշակույթը»,-ասել են նրանք:
Սոլ Բելլերը մտադիր է դիմել Կանբերայում գտնվող Ռուսաստանի դեսպանատանը` պահանջելով ռուս մարզիկներին արգելել պարել «Աբորիգենների պարը»: