Երեւանի «Հատիսը» բասկետբոլի կանանց Եվրոպայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում կհանդիպի Օրենբուրգի «Նադեժդա» (Ռուսաստան) թիմի հետ: Այդ մասին տեղեկացնում է ՖԻԲԱ-ի պաշտոնական կայքէջը:
Առաջին հանդիպումը տեղի կունենա հունվարի 7-ին, Երեւանում, իսկ պատասխան խաղը` հունվարի 14-ին, Օրենբուրգում: Նշենք, որ «Նադեժդան» հանդես է եկել ընտրական 10-րդ խմբում: Անցկացրած 4 հանդիպումներում մեր մրցակիցը տարել է 3 հաղթանակ, կրել մեկ պարտություն, եւ գրավել առաջին տեղը:
© «A1Plus.am».Լրատվությունը արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս` հղումը «A1Plus.am»-ին պարտադիր է: