Այսօր, ժամը 18.32-ի սահմաններում Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 24 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարահատրանսպորտային պատահար:
Ըստ ԱԻՆ-ի՝ Բյուրեղավան քաղաքի բնակիչ՝ 1954 թ. ծնված Է. Բաբայանը "Գազ֊ 24" մակնիշի 63 ՕԼ 174 պետհամարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ ընկել փոսը:
Պատահարի հետեվանքով ուղեւորներ` Բյուրեղավան քաղաքի բնակիչներ՝ 1987 թ.ծնված Ռ. Բաբայանը, 1958 թ. ծնված Ն. Ծուղունյանը, Աբովյան քաղաքի բնակիչներ 1996 թ. ծնված Է. Մուսայելյանը, 1965 թ. ծնված Զ. Ծուղունյանը, Ջիլ գյուղի բնակիչ 1994 թ. ծնված Մ. Ծուղունյանը, ստանալով տարբեր մարմնական վնասվածքներ, տեղափոխվել են Ապարան քաղաքի բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության
© «A1Plus.am».Լրատվությունը արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս` հղումը «A1Plus.am»-ին պարտադիր է: