Մայիսի 1-ին, տեղական ժամանակով ժամը 09.38-ին Հայաստանում` Մասիս քաղաքից 6 կմ դեպի հարավ-արևելք, տեղի է ունեցել 2.2 մագնիտուդով երկրաշարժ:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա:
Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ:
Ըստ նախնական տվյալների երկրաշարժը զգացվել է Արտաշատ, Մասիս քաղաքներում և Դվին, Ոստան գյուղերում 2-3 բալ ուժգնությամբ:
Այս մասին հայտնում է ԱԻՆ մամլո ծառայությունը։
© «A1Plus.am».Լրատվությունը արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս` հղումը «A1Plus.am»-ին պարտադիր է: