Մաշտոցի պողոտայում լարված իրավիճակ է։ Ոստիկանությունը թույլ չի տվել ապամոնտաժել կրպակները, որոնք ըստ ակտիվիստների տեղադրված են ապօրինի։ Ուժ է կիառվել։ Կա վիրավոր։ Ըստ մեր թղթակցի յոթ հոգու բերման են ենթարկել։ Խոչընդոտվել է նաեւ լրագրողների աշխատանքը։ Բերման են ենթարկել ակտիվիստներ Վահրամ Սողոմոնյանին, Եղիա Ներսեսյանին, Գոռ Հակոբյանին, Գեւորգ Սաֆարյանին, Կարեն Հարությունյանին, Արման Յարալյանին, Արմեն Հովհաննիսյանին։
http://www.livestream.com/savemashtotspark/video?clipId=pla_38affaa0-585a-47e3-b932-f04702bc8a3b
© «A1Plus.am».Լրատվությունը արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս` հղումը «A1Plus.am»-ին պարտադիր է: