Հաշվի առնելով Եվրատեսիլ-2012-ի առանձնահատկությունը՝ Հանրային հեռուստաընկերությունը որոշում է ընդունել մրցույթն անցկացնել ներքին ընտրությամբ:
Ընտրությունը կկատարի ՀՀ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի կողմից ձևավորված հատուկ հանձնախումբը, որտեղ կընդգրկվեն երաժիշտներ, հեռուստատեսության մասնագետներ և երաժշտական պրոդյուսերներ: Եվրատեսիլ-2012-ի Հայաստանի մասնակիցը և ներկայացվող երգը հայտնի կդառնան մինչև ս. թ. մարտի 18-ը:
Հիշեցնենք, որ մրցույթն այս տարի կայանալու է Բաքվում։
Եվս մեկ «Եվրատեսիլ»
Հանրային հեռուստաընկերությունն այս տարի առաջին անգամ կմասնակցի ս.թ. մայիսին Վիենայում կայանալիք Պատանի երաժիշտների Եվրատեսիլ-12 մրցույթին, որին մասնակցելու են նաև Ավստրիան, Բելառուսը, Բոսնիա-Հերցոգովինան, Խորվաթիան, Չեխիան, Վրաստանը, Գերմանիան, Հունաստանը, Նիդեռլանդները, Նորվեգիան, Լեհաստանը, Սլովենիան և Ուկրաինան: 15-20 տարեկան դասական ժանրում հանդես եկող երաժիշտների ամենամյա այս մրցույթը Եվրոպական հեռարձակողների միության ամենամյա խոշոր նախագծերից մեկն է: Հայաստանը ներկայացնող մասնակցի անունը հայտնի կդառնա մինչև ս.թ. մարտի 15-ը: