Առավոտյան Վլադիկավկազի կենտրոնական` Կանաչ շուկայում պայթյունի զոհերի թիվը հասել է 15-ի: Մարմանական վնասվածքներ են ստացել ավելի քան 50 մարդ:
Ինչպես հաղորդում են Հյուսիսային Օսեթիայի իշխանությունները, մոտ 30-40 կգ տրոտիլի հզորությամբ ռումբը տեղադրված է եղել շուկայի մուտքի մոտ: Այն գործի է դրել ահաբեկիչ-մահապարտը շուկայի հարեւանությամբ գտնվող բնակելի տարածքում կայանված «Վոլգա» մակնիշի մեքենայի մեջից: Նախնական տվյալներով` ահաբեկչության արդյունքում 4 հայ է զոհվել:
Պայթյունը որակվել է որպես ահաբեկչություն։ Ընթանում է նախաքննություն:
© «A1Plus.am».Լրատվությունը արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս` հղումը «A1Plus.am»-ին պարտադիր է: