Սեպտեմբերի 8-ին, ժամը 03.06-ին հրդեհ է բռնկվել Երեւանի Թևոսյան փողոցում գտնվող թիվ 2 տրոլեյբուսի հավաքակայանում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.30-ին, մարվել` ժամը 04.22-ին:

Այրվել է թիվ 030 համարանիշով տրոլեյբուսը:

Հրդեհ «Բարդիներում»

Իսկ ժամը 03.45-ին հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի Չկալովկա գյուղում գտնվող «Բարդիներ» հանգստյան գոտու տարածքում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.09-ին, մարվել` ժամը 06.23-ին:

Այրվել է վագոն-տնակի ներքին երեսպատումը` 27 քմ. մակերեսով եւ երկու մահճակալ:

Անասնակերն այրվել է

Ըստ Փրկարար ծառայության` լուսաբացին ժամը 05.27-ին հրդեհ է բռնկվել Նորամարգ գյուղում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.58-ին, մարվել` ժամը 06.45-ին:

Այրվել է Մ. Շահբազյանին պատկանող անասնագոմի տանիքը` 24 քմ. մակերեսով, եւ այնտեղ պահեստավորված 100 հակ անասնակերը: