Հենարան կայքէջի այցելուները առավոտյան անակնկալի են եկել: Նրանք տեղեկատվության փոխարեն այսօր տեսել են սեւ էկրան, որի վրա գրված է եղել «Մենք երբեք չենք մոռանա Մուբարիզ Իբրահիմովին»:
Հիշեցնենք, որ Մուբարիզ Իբրահիմովը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում ադրբեջանցիների դիվերսիոն հարձակման ժամանակ մահացած ադրբեջանցի զինվորն է:
Սա նմանատիպ երկրորդ հարձակումն է: Ներկայումս կայքի աշխատանքը վերականգնվել է, եւ էջը աշխատում է սովորական ռեժիմով:
© «A1Plus.am».Լրատվությունը արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս` հղումը «A1Plus.am»-ին պարտադիր է: