Ոստիկանության Մեծամորի բաժին է դիմել 35-ամյա Վարսենիկ Մ.-ն: Նա հայտնել է, որ սեպտեմբերի 1-ից 5-ն ընկած ժամանակահատվածում, պատուհանը բացելու միջոցով, իր տնից գողացել են բջջային 2 հեռախոս` պատճառելով 80.000 դրամի նյութական վնաս:

Սեպտեմբերի 6-ին, ժամը 14.30-ին, օպերատիվ տվյալներն իրացնելիս, գողություն կատարելու կասկածանքով, Մրգաշատ գյուղից բերման է ենթարկվել 29-ամյա նախկինում դատված Էդգար Ղ.-ն, որը խոստովանել է, որ նշված գողությունը կատարել է ինքը:

Գողոնը մասամբ առգրավված է:

Միջադեպ Արարատում

Սեպտեմբերի 3-ին, ժամը 03.20-ին, ոստիկանության Արարատի բաժնում հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ ՙթիկունքի մասում ստացած կտրած-ծակած թափանցող վերք և գլխի պատռվածք՚ ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1983 թ. ծնված Ռեմիկո Ս.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 03.00-ի սահմաններում, Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող ՙԱրամ-Հրանտ՚ ՍՊԸ սրճարանում Ռեմիկո Ս.-ին դանակով հարվածել և վնասվածքները պատճառել է անհայտ անձը:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել է 1983 թ. ծնված Արսեն Գ.-ն:

Արսեն Գ.-ն ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն:

Հայտնում են Ոստիկանության մամլո ծառայությունից: