Մալաթիայի գյուղմթերքի շուկայի ետնամասում այսօր խառնաշփոթ էր: Շուկայի աշխատակիցները փորձում էին թույլ չտալ, որ շուկայում լինի մենաշնորհ:Ըստ նրանց`«Քեթրին Գրուպ»-ը ցանկանում է բանանի վաճառքի մենաշնորհ ունենալ:
«Քեթրին Գրուպ»-ի աշխատակիցները նշում էին, որ տարածքը իրենց է եւ նկարահանումներ կատարել չի կարելի, նույնիսկ սպառնում էին, որ կկոտրեն «Ա1+»-ի տեսախցիկը:
Մի վաճառող էլ պատմեց, որ օրեր առաջ մտել են իր խանութ, եւ տարել բանանի 17 արկղ, սակայն ոչ մի պատճառ չեն նշել: Նա նշեց, որ ֆինանսական կորուստներ է կրել: Քանի որ մեկ արկղը գնել է 13 հազար դրամով: Իսկ ապրանքի հետեւից, իր խոսքերով, չի գնացել, քանի որ վախեցել է:
«Էս սարն իմ է, ես ծառն իմն է» ընկերության վարքագիծը այսպես էին մեկնաբանում վաճառողները` նշելով, որ ընկերությունը կարող է անել այն, ինչ ցանկանում է:
Իսկ «Քեթրին Գրուպից» որեւէ պատասխան ստանալ չհաջողվեց: