Հանրային հեռուստաընկերությունը շուտով կունենա գործադիր տնօրեն, սակայն Արմեն Ամիրյանն այս պաշտոնը չի զբաղեցնի: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը: Նա պարզապես ցանկություն չունի մասնակցել առաջիկայում տնօրենի պաշտոնի համար հայտարարվելիք մրցույթին:

Ինչ վերաբերում է մամուլում ավելի վաղ տեղ գտած տեղեկություններին, թե Արմեն Ամիրյանը հրաժարվում է ընդունել պաշտոնը, քանի որ կան Հանրային հեռուստաընկերության գործունեության հետ կապված ֆինանսական լուրջ անհամապատասխանություններ եւ խնդիրներ, ապա Արմեն Ամիրյանն ուղղակի ծիծաղեց ու հերքեց լուրը: «Պարզապես ինձ ռադիոն ավելի հոգեհարազատ է»,-ասաց Արմեն Ամիրյանը: