Կառավարությունը որոշել է «Երևանի N9 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Երևանի N117 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին:

Իսկ «Երևանի խոսքի ծանր խանգարում ունեցող երեխաների N8 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ը վերանվանվել է «Երևանի խոսքի ծանր խանգարում ունեցող երեխաների N8 հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի։

Ըստ կառավարության մամլո ծառայության` նշված և այլ կրթօջախների տարածքների և գույքի վերաբաշխման միջոցով հնարավոր կլինի սաների համար ստեղծել ուսման և դաստիարակության նորմալ պայմաններ։