Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միությունում սեպտեմբերի 3-ին կբացվի համակարգչային-ինտերնետային դասարան` հաշմանդամ երեխաների ու երիտասարդների համար: Ծրագրի շրջանակներում շրջանակում «Փյունիկին» տրամադրվել է չորս համակարգիչ: Դասընթացը տևելու է ինն ամիս և անցկացվելու է երկու խմբերում:
Ծրագիրը իրականացվել է «Սինոփսիս» ՓԲԸ-ի և Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության համագործակցության շնորհիվ:
© «A1Plus.am».Լրատվությունը արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս` հղումը «A1Plus.am»-ին պարտադիր է: