Այն պահին, երբ Երեւանի Պուշկինի անվան դպրոցի բակում ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը բարձրացավ բեմ` Գիտելիքի օրվան նվիրված հանդիսավոր արարողությունը մասնակցելու համար, ուժեղ ձայն լսվեց:
Դպրոցի դիմաց տաքսին հետեւից հարվածել էր արտասահմանյան մակնիշի մեքենայի: Կարմիր բերետավորները եւ ոստիկանները հրելով մեքենան հեռացրին տարածքից:
Ի դեպ, Ալիկ Սարգսյանի թոռնուհին` Նատալին, այս ուսումնական տարվանից դարձավ Պուշկինի անվան դպրոցի սան:
© «A1Plus.am».Լրատվությունը արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս` հղումը «A1Plus.am»-ին պարտադիր է: