Աշխարհահռչակ երգչուհի Արաքս Դավթյանին օգոստոսի 2-ին Մոսկվայում` հրաժեշտ կտան նրա ուսանողները, երգարվեստի սիրահարներն ու երկրպագուները:
Նրա հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ժամը 15-18-ը, Մոսկվայի հին հայկական եկեղեցում:
Ապա Արաքս Դավթյանի դին կտեղափոխվի Երեւան:
Մեծանուն երգչուհու հոգեհանգիստը հայրենիքում տեղի կունենա օգոստոսի 3-ին, ժամը 16-ից 21-ը Երեւանում`Սուրբ Հովհաննես եկեղեցում , իսկ չորեքշաբթի, օգոստոսի 4-ին, ժամը 11-ին Կամերային երաժշտության տանը կսկսվի հրաժեշտի արարողությունը:
Հուղարկավորությունը տեղի կունենա նույն օրը, ժամը 14-ին: Նրա աճյունը կամփոփվի քաղաքային պանթեոնում:
© «A1Plus.am».Լրատվությունը արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս` հղումը «A1Plus.am»-ին պարտադիր է: