Հուլիսի 28-ին N զորամասում տեղի է ունեցել միջադեպ՝ հրազենային զենքի կիրառմամբ: Կան զոհեր: Փաստի առթիվ հարուցված է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Այս մասին հաղորդում է պաշտպանության նախարարությունը`այլ մանրամասներ չհաղորդելով:

«Ա1+»-ի ունեցած տեղեկություններով, միջադեպը տեղի է ունեցել հայ-ադրբեջանական շփման գծում: Դիվիզիոնի հրամանատարը, գիշերը նկատելով զինծառայողի կողմից կարգապահական խախտում, զայրացել է, վիրավորել զինվորին, ծեծի ենթարկել, նվաստացրել, ինչից վրդովված, զինծառայողը իրեն պատկանող զենքով սպանել է հրամանատարին եւ նրա հետ գտնվող 3 հոգուն, ապա ինքնասպան եղել:

ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ զինված ուժերի ղեկավարությունը խորին ցավակցություն է հայտնում զոհերի հարազատներին ու մերձավորներին՝ նշելով, որ խստագույնս ցուցումներ են տրվել համապատասխան ծառայություններին՝ դեպքի բոլոր մանրամասները պարզելու համար: