Հուլիսի 27-ին, ժամը 09.00-ից 14.00-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության Տավուշի բաժնի և Արծվաբերդի անտառտնտեսության աշխատողները համատեղ ստուգայցի ընթացքում Նավուրի անտառպետության թիվ 3 պահաբաժնի ՙՍրոցի մատ՚ կոչվող անտառամասում հայտնաբերել են հաճարենիների ապօրինի հատման 4 դեպք:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նույն օրը պարզվել է, որ ծառերը ապօրինի հատել է 1962 թ. ծնված Գերասիմ Հ.-ն:

Պետությանը պատճառված նյութական վնասի և ծառերի սակագնային արժեքը պարզվում է:

Ըստ ոստիկանության` ձեռնարկվում են միջոցառումներ Գերասիմ Հ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն: