Այսօր մի քաղաքացի դարձավ 6 միլիոներորդ այցելուն, ով դիտեց «Ա1+»-ի տեսանյութը: Հաշվիչն այսօր գրանցեց. 6 միլիոն դիտում երկու տարում:
2002թ ապրիլին եթերազրկված «Ա1+ »-ը յուրօրինակ հեռուստաընկերություն է համացանցում : Չունենալով հնարավորություն իր ասելիքը հեռուստաալիքով հասցնելու հեռուստադիտողին` «Ա1+ »-ը 2008 թվականի հունվարից իր տեսանյութերը տեղադրում է համացանցի youtube.com էջում.
Առաջին հաղորդումները, որ հնարավորություն ունեցան դիտելու youtube-ի այցելուները, ՀՀ նախագահի թեկնածուներին նվիրված «Ա1+ »-ի պատրաստած հաղորդումներին էին :
Դրանք անմիջապես այնպիսի հետաքրքրություն առաջացրեցին համացանցի այցելուների մոտ, որ ընդամենը 2 շաբաթ անց youtube.com-ը գրանցեց « Ա1+ »-ին որպես իր գործընկեր ու հնարավորություն ընձեռեց տեղադրելու անսահմանափակ տեւողությամբ տեսանյութեր :
Your account is in good standing - պարբերաբար տեղեկացնում է մեզ youtube-ն,որը ինտերնետային լեզվից թարգմանած, նշանակում է. « Ձեր գործերը լավ են », այսինքն այցելությունները շատ են:
Եվ որպես արդյունք` այցելուների թվով աշխարհի 100 լրատվական կայքերի մեջ «Ա1+ »-ը հաճախ 15-50-րդ տեղերում է, այս թիվը փոփոխվում է օրվա և նույնիսկ ժամի ընթացքում :
Սիրելի այցելու, շնորհակալություն` մեր տեսանյութերը դիտելու համար :
Ձեր հավատարմությունը պարտավորեցնում է հնարավորինս լավ աշաատել` իհարկե հավատարիմ մնալով մեր նշաբանին` «Դիտեք մեզ, ճանաչեք Ձեզ » :
Այս թեմայով քննարկման հրավիրում ենք մեր բլոգ. http://a1plus.wordpress.com.