«Սասուն» ջոկատի հրամանատար, քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը ունի առողջական այն նույն խնդիրները, ինչ ուներ. սրտից գանգատներ, ճնշման տատանումներ:

Այդ մասին «Ա1+»-ին ասաց Սասուն Միքայելյանի հարազատներից մեկը: Վերջինս հաղորդեց, որ ժամանակ առ ժամանակ ոստիկանների հսկողությամբ նրան տանում են այլ հիվանդանոցներ ստուգումների, սակայն. «Միեւնույնն է` նրա վիճակը շարունակում է նույնը մնալ»:

ՀՀ արդարադատության նախարարի մամլո քարտուղար Լանա Մշեցյանն էլ «Ա1+»-ին տեղեկացրեց, որ Սասուն Միքայելյանը շարունակում է մնալ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում. «Նրա վիճակը կայուն է, ստանում է ընթացիկ բուժում»:

Հիշեցնենք, որ մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ապօրինի զենք-զինամթերք պահելու համար 8 տարվա ազատազրկման դատապարտված Սասուն Միքայելյանը «Երեւան-Կենտրոն» ՔՀԿ-ից «Դատապարտյալների հիվանդանոց» է տեղափոխվել սեպտեմբերի 12-ին: Նա դժգոհել է սրտի աշխատանքից, բարձր ճնշումից, ինչպես նաեւ զգացնել են տվել պատերազմի ժամանակ Միքայելյանի մարմնում հայտնված մեկ տասնյակից ավել բեկորները: Ինչպես նաեւ մի քանի ամիս առաջ «Արմենիա» բժշկական կենտրոնում քիթ-կոկորդի շրջանում վիրահատության է ենթարկվել: