Մարտի 13-ին, ժամը 07.15-ին ստացված նմանատիպ տեղեկության համաձայն` Որոտան գետի վտակը ողողել է Բռնակոթ գյուղի շուրջ 20 տուն եւ անասնագոմեր:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ 20 փրկարար, իսկ քիչ անց` նաեւ մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը եւ օպերատիվ խումբը:

Ջրածածկման գոտում հայտնված մարդիկ եւ անասունները փրկարարների օգնությամբ տարահանվել են անվտանգ վայր:

Ժամը 15.45-ի սահմաններում փրկարարների եւ գյուղի բնակիչների համատեղ ուժերով գետի հունը մաքրվել է, և ջրի մակարդակը` նվազել:

***
Նույն օրը, ժամը 11.45-ի սահմաններում նույն մարզի Քաջարան գյուղի բնակիչներից ստացված ահազանգերի համաձայն` անձրեւի հետեւանքով գյուղի միջով հոսող գետակը վարարել է եւ քանդել 4 կամրջակ, իսկ գրանցված ուժեղ քամու հետեւանքով վնասվել են գյուղապետարանի ու մի շարք տնակների տանիքներ:

Վնասի չափը ճշտելու նպատակով գյուղապետարանում ստեղծվել է հանձնաժողով:


Թունավորվել են շմոլ գազից

Մարտի 12-ին, Շիրակի մարզից տեղեկություն է ստացվել, որ շմոլ գազից թունավորումով Գյումրիի ՙՍամարիթեր՚ հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի Մ.Մկրտչյան 36/14-րդ հասցեի բնակչուհի, 1974 թ. ծնված Լուսինե Մկրտչյանը, իսկ նույն հասցեի բնակիչներ` 1994 թ. ծնված Մելինե եւ 1996 թ. ծնված Գագիկ Մկրտչյանները տեղափոխվել են Ավստրիական մանկական հիվանդանոց:
Բժիշկները տուժածների վիճակը գնահատել են կայուն ծանր:

Ծխահարվել է հրդեհից

Մարտի 12-ին, ժամը 19.27-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.59-ին, մարվել` 20.08-ին:

Ա. Սիմոնյանին պատկանող տան ննջասենյակում այրվել են` բազմոցը, էլեկտրական ներքնակն ու հատակը` 2 քմ ընդհանուր մակերեսով:
Հրդեհի հետեւանքով ծխահարվել եւ Արմավիրի հիվանդանոց է տեղափոխվել 1992 թ. ծնված Սուսաննա Սիմոնյանը, որը ստանալով առաջին բուժօգնություն, դուրս է գրվել:

Հրդեհ գազատար խողովակում

Մարտի 13-ին, ժամը 14.00-ին հրդեհ է բռնկվել Բերդ-Տավուշ գյուղ ավտոճանապարհի 5-րդ կիլոմետրով անցնող գազատար խողովակում եւ հարակից հողամասում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.16-ին, մարվել` 16.30-ին:

Այրվել է Հ. Գարանյանին պատկանող հողամասում պահեստավորված 3 տոննա անասնակերը:

Քարաթափում

Նույն օրը, ժամը 16.00-ին Սյունիքի մարզից ստացված տեղեկության համաձայն` Կապան-Քաջարան ավտոճանապարհի 11-րդ կիլոմետրում տեղի է ունեցել քարաթափում` մոտ 120 մ երկարությամբ, ինչի հետեւանքով ավտոճանապարհը դարձել է անանցանելի:

Դեպքի վայր է մեկնել Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Կապանի ՙՃանշինի՚ աշխատակիցների կողմից իրականացված մաքրման աշխատանքների արդյունքում ժամը 19.00-ի դրությամբ երթեւեկությունը վերականգնվել է:

Այրվել է խոտ

Մարտի 14-ին, ժամը 17.56-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Իսակովի պողոտային հարակից Դալմայի այգիներում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.08-ին, մարվել` 18.13-ին:

Այրվել է 100 քմ մակերեսով խոտ: