Մարտի 15-ի ժամը 10.00 մինչև մարտի 16-ի ժամը 10.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտաս, Մամիկոնյանց, Վրացական, Գրիբոյեդով, Գր.Արծրունի, Մալխասյանց, Արղության, Ադոնց, Ռիգայի, Ա.Խաչատրյան փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Իսկ մարտի 16-ի ժամը 10.00 մինչև մարտի 17-ի ժամը 10.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան, Ֆուչիկի փողոցների իրենց նրբանցքներով, 16-րդ թաղամասի բազմաբնակարան շենքերի 1-7 հարկերի, Հանրապետական հիվանդանոցի և հարակից տարածքների, ինչպես նաև Դավիթաշեն գյուղի ջրամատակարարումը:

«Երևան ջուր» ընկերությունը տեղեկացնում է,որ ջրամատակարման գրաֆիկի խախտման պատճառը շինարարական աշխատանքներն են: