Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն ի գիտություն է ընդունել ՀՀ կառավարության այն տեղեկատվությունը, թե Հայաստանում այս տարվա հուլիսին կանցկացվի կապուղիների մրցույթ, որին հնարավորություն կունենա մասնակցելու նաեւ «Ա1+»-ը:
Նախարարների կոմիտեն` մարտի 2-4-ը Մարդու իրավունքներին նվիրված այս տարվա առաջին հանդիպմանը անդրադարձել է, թե ինչպես են վերացվում Եվրադատարանի որոշումներով ամրագրված խախտումները: Հրապարակվել են Հայաստանի, Ադրբեջանի, Բոսնիա և Հերցեգովինայի, Վրաստանի, Իտալիայի, Մոլդովիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Ռումանիայի, Ռուսաստանի Դաշնության, Թուրքիայի, Ուկրաինիայի և Միացյալ Թագավորության 25 գործերով ընդունված որոշումները:
Ի թիվս այլ որոշումների` ԵԽ Նախարարների կոմիտեն անդրադարձել է նաեւ 2008թ հունիսի 17-ին` «Մելտեքս» ՍՊԸ` «Ա1+» հեռուստաընկերության վերաբերյալ վճռի կատարմանը:
Նախարարների հանձնաժողովը Հայաստանի իշխանություններին խնդրել է տեղեկացնել «մրցույթի հայտարարման առաջընթացի մասին և հիշեցրել, որ սպասում է մանրամասն տեղեկատվության` իրավասու դատական իշխանություններիկողմից դիմումատուի իրավական պաշտպանության միջոցների կիրառման զարգացումների մասին»:
Նախարարների կոմիտեն որոշել է նաեւ այս հարցին անդրադառնալ ամենաուշը սեպտեմբերին` թիվ 1092 հանդիպման ժամանակ` «իշխանությունների կողմից ներկայացված տեղեկատվության լույսի ներքո»:
Որոշմանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ մեր կայքի անգլերեն էջում: