Երեւանի ՙՍուրբ Աստվածամայր՚ բժշկական կենտրոնում մարտի 8-ից մինչև ապրիլի 7-ը հայտարարվել է ՙՁեզ համար կանայք՚ անվճար վիրահատական օգնության միամսյակ:

Կենտրոն դիմած հիվանդները միամսյակի շրջանակներում անվճար բժշկական են օգնություն ստանալու գինեկոլոգիական և վիրաբուժական ծառայությունների ուղղությամբ` բաց և էնդոսկոպիկ եղանակներով:
Վիրահատական բուժումից բացի, միամսյակի շրջանականերում կենտրոն դիմած հիվանդներին նաև անվճար խորհրդատվություն է տրամադրվում: Իսկ դիմողները ոչ միայն մայրաքաղաքից են, այլև հանրապետության տարբեր մարզերից և անգամ Արցախից ու արտերկրից:

Մարտի 10-ի դրությամբ ՙՍուրբ աստվածամայր՚ ԲԿ-ում անվճար բուժում ստանալու նպատակով արդեն 77 հիվանդ է հերթագրվել: Նշենք, որ անցյալ տարի նմանատիպ ակցիայի շրջանակներում 221 կին է անվճար վիրահատվել:

Ի դեպ, այսօր Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, ով այս նախաձեռնության հեղինակն է, այսօր այցելել է կենտրոն: Այնտեղ գտնվող` այս օրերին մայրացած կանայք քաղաքապետի կողմից Կանանց միջազգային տոնի առթիվ արժանացել են նվերների: