Իրար հարվածած մեքենաների ձայնը մի քանի վայրկյանում Մաշտոց- Մոսկովյան փողոցների խաչմերուկ բերեց մի քանի տասնյակ մարդու:

Այսօր ժամը 22-ի սահմաններում այստեղ տեղի էր ունեցել ավտովթար:
"Գազելը" շրջվել էր` հարվածելով "Մերսեդես" մակնիշի ավտոմեքենային: Ըստ ականատեսների` շրջադարձ անող "Գազելը" շրջվել էր, երբ նրան հարվածել էր "Ջիպը": Սեւ գույնի այդ ավտոմեքենան, "Գազելին" բախվելուց հետո, մեծ արագությամբ փախավ Մատենադարանի ուղղությամբ: Տերյան փողոցում ոստիկաններին հաջողվել է կանգնեցնել նրա փախուստը:

Դեպքի վայրում գտնվող մի երիտասարդ նկատել էր, որ սեւ "Ջիպի" համարանիշները վրացական էին: Դեպքից մի քանի րոպե անց ժամանած շտապ օգնության մեքենան հիվանդանոց  է տեղափոխել  7 հոգու:

 

Այլ մանրամասներ մեզ չհաջողվեց ճշտել:

Դեպքի վայրում աշխատող ոստիկաննները արագորեն փողոցից հեռացրին հավաքված մարդկանց:

Ի դեպ, ավտովթարը տեղի էր ունեցել ոչ շատ հեռու Ֆրանսիական հրապարակից , ուր մշտապես հերթապահում են ճանապարհային ոստիկանները: