Երեկ երեկոյան հրդեհ է բռնկվել «Գրանդ Տոբակո» հայ-կանադական համատեղ ձեռնարկությունում:
Ընկերության Կոմերցիոն բաժնից «Ա1+»-ին տեղեկացրեցին, որ հրդեհը բռնկվել է պահեստներից մեկում, որտեղ պահվելիս են եղել ծխախոտը: Վնասները մեծ չեն, իսկ զոհեր և վիրավորներ չկան:
Մինչ հրշեջների դեպքի վայր հասնելը, կրակը գրեթե մարվել է: Հրդեհի պատճառները դեռեւս ճշտվում են:
© «A1Plus.am».Լրատվությունը արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս` հղումը «A1Plus.am»-ին պարտադիր է: