Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը և Հայաստանի Աստվածաշնչային ընկերությունը լույս են ընծայել ՙԱվետարանի գործող անձինք՚ աստվածաշնչագիտական բառարան:
Այն պատրաստել են Մայր Աթոռի միաբաններ Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանը և Տ. Շահե աբեղա Անանյանը:
Բառարանում ընդգրկված են Ավետարաններում հանդիպող անձնանունները, նշված են համապատասխան ավետարանական տեղիները, մեջբերված են գրաբար և աշխարհաբար հատվածները:
Բառարանը հրատարակվել է մեկենասությամբ Վլադիմիր Ենգիբարյանի և Բելա Ժամգարյանի:
© «A1Plus.am».Լրատվությունը արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս` հղումը «A1Plus.am»-ին պարտադիր է: