2009 թվականի 11 ամիսների ընթացքում ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումներում արձանագրվել է հանցագործության 168 դեպք, որոնցից բացահայտվել են 151-ը։

Ըստ ոստիկանության` արձանագրված ծանր հանցագործությունների քանակը 31-ն է, որոնցից բացահայտվել է 23-ը։

Թմրանյութ պահելու եւ ապօրինի շրջանառության 10 դեպքից բացահայտվել է 10-ը։
Հասարակական անվտանգության կարգի, բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործության 48 դեպքերից 46-ը բացահայտվել է։

Արձանագրված հրազեն, զենք¬զինամթերք պահելու 14 դեպքերը բացահայտված են։
Գրանցվել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների 45 դեպք, 34-ը բացահայտված են։

2009 թ. 11 ամիսների հանցագործությունների բացահայտման տոկոսը 94 է, նախորդ տարվա 78,5-ի դիմաց։