Երեկ, ժամը 13.05-ին Ախթալա քաղաքի մոտ բեռնատար ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը:

Դեպքի վայր է մեկնել Լոռու մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:

Նախնական տվյալներով` Ախթալա-Ալավերդի ավտոճանապարհի 5-րդ կմ-ում, դեռեւս չպարզված հանգամանքներում, ճանապարհի երթեւեկելի մասից դուրս է եկել ու գետն ընկել դեղորայքով, հեռադիտակներով ու վրաններով բեռնված` ՙՄԱՆ՚ մակնիշի ՍՏ 6567 ՍՆ պետհամարանիշի կցորդով բեռնատար ավտոմեքենան:

Պատահարի հետեւանքով ավտոմեքենայի վարորդը` Բուլղարիայի Հանրապետության քաղաքացի, 1970 թ. ծնված Սպայկով Գեորգի Գեորգիեւը, ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Ալավերդու հիվանդանոց:

Ըստ բժիշկների` տուժածի կյանքին վտանգ չի սպառնում:
Դեպքի մասին տեղյակ են պահվել ՀՀ ԱԳ և բնապահպանության նախարարությունները:

Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբի եւ Թումանյանի հատուկ փրկարարական ջոկատի անձնակազմի ուժերով կատարվել են դեղորայքի` ավտոմեքենայից դուրս բերման աշխատանքներ:
Փրկարարների ուժերով դեղորայքի մի մասը տեղափոխվել է ափամերձ տարածք: