Ուղիղ 3 տարի առաջ` 2006թ, հունիսի 26-ին ձերբակալվել է «Ժամանակ Երեւան» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը:

Դժգոհելով այս փաստից`այսօր նախագահական նստավայրի առջեւ էին հավաքվել մի խումբ լրագրողներ:

Սակայն ոստիկանները նրանց թույլ չտվեցին բողոքի ակցիա անցկացնել: Նրանք հրելով նրանց հեռացրին Նախագահականի մոտից` ասելով, որ այդտեղ կանգնելն արգելված է: Ոստիկանները, մի շարք կազմած հրում էին բոլորին, թե ակցիայի մասնակիցներին, եւ թե լուսաբանող լրագրողներին:

ՊՊԾ գնդի պետի տեղակալ Վալերի Օսիպյանը անընդհատ ակցիայի մասնակիցներին փորձում էր համոզել, որ նրանք կարգ են խախտում, մինչդեռ մասնակիցների թիվը չէր անցում 100-ից:
Վալերի Օսիպյանը լրագրողներին առաջարկեց գնալ Սիրահարների այգի եւ սուրճ խմել:

«Քայլեք առաջ. քայլում ենք առաջ, իջնում ենք ներքեւ»,- անընդհատ այս բառերն էին կրկնում մոտ 30 ոստիկաններ:
Լրագրողները հայտարարեցին, որ ակցիա անելու իրենց սահմանադրական իրավունքը խախտվել է:

Ակցիային մասնակցող նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին վիրավորված պառկեց գետնին, ասելով, որ ոչ մի տեղ չի գնում եւ վեր կկենա այն ժամանակ, երբ ցանկանա, քանի որ սա իր հայրենիքն է: Ի դեպ, ոստիկանները պատռեցին նաեւ Վարդգես Գասպարիի այն ցուցապաստառը, որի վրա գրված էր, որ համաներումը Սերժ Սարգսյանի մարդկանց համար է:

Ակցիան ավարտվեց 30 րոպե անց, ինչպես ծրագրել էին էին ակցիայի մասնակիցները:

Հիշեցնենք,ո ր Արման Բաբջանյանը դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման՝ զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով: