«Խոզի գրիպ»-ը հայտարարվել է համաշխարհային համաճարակ:
Այդ մասին որոշում է կայացրել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը` ԱՀԿ-ն:
Սա վերջին 40 տարվա ընթացքում Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից կայացված առաջին նմանօրինակ որոշումն է:
Ընդամենը երկու ամիս առաջ Մեքսիկայում ի հայտ եկած «խոզի գրիպ»-ը` H1N1 վիրուսը արդեն տարածվել է աշխարհի 74 երկրներում: Օդակաթիլային եղանակով այն հեշտությամբ փոխանցվում է մարդկանց շրջանում:
ՀՀ Առողջապահության նախարարի խորհրդական Ռուսլանա Գեւորգյանը «Ա1+»-ին հայտնեց, որ խոզի գրիպը նախարարությունը սպասում է ԱՀԿ-ի հրահանգներին, որոնք Հայաստան կհասնեն թերեւս երկուշաբթի: Այսինքն` մեր նախարարությունը սկսելու է խոզի գրիպի դեմ պայքարել այդ հրահանգներով:
Ըստ Ռուսլանա Գեւորգյանի` օդակայանում իրենց աշխատակիցները շարունակում են հսկողություն իրականացնել: