Մայիսի 6-ից` Ժամը 14-ից, առաջին անգամ Հայաստանի ողջ տարածքում օրվա կարեւորագույն տեսանորություններին կարող եք ծանոթանալ բջջային հեռախոսի միջոցով:

Եթե Ձեր հեռախոսը միացված է GPRS ծառայությանը, ապա Ձեզ համար «Ա1+»-ը կրկին եթերում է, սակայն ոչ թե հեռուստացույցի, այլ Ձեր բջջայինի էկրանին:

«Ա1+»-ն Հայաստանում առաջին անգամ առաջարկում է տեսալուրեր Ձեր բջջային հեռախոսում:

Ընդամենը մեկ SMS եւ դուք կարող եք դիտել «Ա1+»-ի օրվա ողջ լրատվությունը` տեսաշարով` Ձեր բջջայինի էկրանին:

Անկախ նրանից, թե որ օպերատորի` «Արմենթելի», թե «Վիվասելի» բաժանորդ եք` ուղարկեք 111 կոդը 1618 համարին եւ Դուք կստանաք համապատասխան հղում/լինկ/: Սեղմելով հղումը` ձեր հեռախոսը կբեռնավորի օրվա ամենաթարմ վիդեոնորությունները:

Այսինքն` Դուք կստանաք օրվա թարմ լուրերը դիտելու հնարավորություն` ցանկացած վայրում եւ ցանկացած պահի:

«Ա1+»-ի տեսանորությունները հասանելի են 24 ժամ շարունակ, իսկ նորությունները կթարմացվեն 14:00-ին եւ 18;00-ին:

Դիտեք «Ա1+»-ը Հայաստանի ողջ տարածքում:

Ծառայությունը վճարովի է` 1 SMS-ի արժեքը 300 դրամ է ` ներառյալ ԱԱՀ:

Տեխնիկական խորհրդատվության համար զանգահարեք` հետեւյալ հեռախոսահամարներով` 010523218 , 099523218: