Նախկին ՕԵԿ-ական Գագիկ Բաղդասարյանը այս խորհրդարանում չի լինելու:

Չնայած խոսակցություններ կային, որ ԲՀԿ քվոտայով է գալու , սակայն նա հերքեց, որ ինքը ցանկացել է ԱԺ գալ:

Պարոն Բաղդասարյանը նշեց. «Քաղականությամբ զբաղվելու ցանկություն չունեմ: Կուսակցությունը, որից դուրս եկա, թիմային չէր, այլ կենտրոնացած էր մեկի ձեռքին , իսկ մնացածներն էլ կոճակ սեղմող էին:Ժողովրդի կողմից ընտրված, նրա վստահության քվեն ստացած անձը չի կարող այդ պայմաններում աշխատել»։

Գագիկ Բաղդասարյանին գործադիր մարմին տեղափոխվելու առաջարկ չի՞ եղել. «Այո, եղել են, սակայն այս պահին որեւէ ցանկություն չունեմ, հետո տեսնեմ: Ես ընտանեկան բիզնեսով եմ զբաղված, այս ճանապարհով մեծ օգուտ եմ բերում (հարկեր, ծրագրեր) քան խորհրդարանում կոճակ սեղմելով և կուսակցապետի կամքը կատարելով»։

Գագիկ Բաղդասարյանը նշեց նաև, որ այսուհետ ևս շարունակելու է բարեգործական ծրագրերը: