Վաղը Ազատության հրապարակում Հայ Ազգային Կոնգրեսը կանցկացնի իր առաջին հետընտրական հավաքը եւ կամփոփի ընտրությունների արդյունքները։

Կոնգրեսը մտադիր է Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնել նաեւ մայիսի 9-ին, 11-ին, 13-ին եւ 14-ին։

Հանրահավաքները նախատեսված է սկսել ժամը 16.00-ին եւ ավարտել ժամը 23.00-ին. տեղի կունենա նաեւ երթ։

Իսկ Ազատության հրապարակում Հանրապետական կուսակցությունը մայիսի 10-ին եւ 12-ին հանրահավաք կանցկացնի։
Հանրահավաքի մասին հայտ ներկայացրել է ՀՀԿ նախագահի տեղակալ Հովիկ Աբրահամյանը։

Հանրահավաքը սկսվի ժամը 11.00-ից եւ կավարտվի 22.00-ին։ Իսկ ժամը 17.00-ին նախատեսված է երթ՝ Երեւանի կենտրոնական փողոցներով։