1999 թվականի ԱԺ քարոզարշավի ֆավորիտը «Միասնության» դաշինքն էր: Հանդիպումներն անցնում էին խիստ մարդաշատ եւ մեծ ոգեւորությամբ:

Բայց այստեղ էլ ամեն ինչ հարթ չէ. Միասնության ցուցակից ինքնաբացարկ է հայտնում Արամազդ Զաքարյանը, որն իր քայլը ամենեւին չի կապում իր անունը ոչ անցողիկ հորիզոնականում տեսնելու հետ:

Ընտրապայքարին մասնակցող ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը հայտարարում է , որ Սարգսյան- Դեմիրճյան միավորումը հանճարեղ քայլ էր, ինչը ողջունել է նաեւ Ռոբերտ Քոչարյանը: Այս հայտարարությանն ի պատասխան ՀՀԿ ղեկավար անդամ Գալուստ Սահակյանը նկատում է, որ քաղաքականության մեջ հանճարեղ քայլեր չեն լինում եւ Միասնության գովաբանումը նույնքան վտանգավոր է, որքան փնովումը:

ՀՀՇ-ի ընտրությունները բոյկոտող թեւը հայտարարում է, որ պատրաստվում է նոր ուժ ստեղծել եւ իշխանությունը վերադարձնել ժողովրդին։ Դավիթ Շահնազարյանը հայտարարում է, որ դեմ են ցանկացած հեղափոխության, եթե անգամ դա ուղղված է Հայաստանում ընտրակեղծիքների հիմնադիր Ռոբերտ Քոչարյանի դեմ:

Վանո Սիրադեղյանի ՀՀՇ-ն գլխավորելուց հետո այս կուսակցության վարկանիշը սկսում է բարձրանալ` վստահեցնում են ընտրությունների մասնակից ՀՀՇ-ականները:

Խաչատուր Սուքիասյանը Մետաքսի թաղամասում ընտրողների հետ հանդիպման ժամանակ խոստանում է բացել աշխատատեղեր, նպաստել տնտեսական ճիշտ քազաքականության մշակմանը:
Քարոզարշավի երրորդ շաբաթն է եւ արդեն կոմունիստներն այցելել են հանրապետության գրեթե բոլոր համայնքներ:

Իսկ ՀՌԱԿ-ն տարածել է իր գաղափարերն ու լրագրողների հետ հանդիպումներում էլ առանձնապես ասելիք չունի: Նրանք շարունակում են խոստանալ Հզոր հայրենիք, օրինաց երկիր եւ արժանապատիվ ապագա:

Արժանապատիվ ապագա կուսակցության նախագահ Լյուդմիլա Հարությունն անցնելով քաղաքից քաղաք եւ գյուղից գյուղ արձանագրում է. փողի ուժը քանդել է մեր ավանդույթները: Նա նաեւ նկատում է, որ 95-ի համեմատ մեծացել է ընտրակաշառքների թիվն ու գումարի չափը:

Իրավունք եւ միաբանություն դաշինքի ղեկավար Արտաշես Գեղամյանը քարոզարշավի երրորդ շաբաթվա ընթացքում նկատում է, որ 10 տոկոսով աճել է իրենց վարկանիշը եւ դրա մասին վկայում են իրենց նկատմամբ կիրառվող արհեստական խոչընդոտները:

ԱԺՄ-ն ուշացումով եւ տառասխալներով տպագրում է ծրագրային բուկլետը, իսկ
Հայաստանի դեմոկրատական կուսկացություն էլ իր նախընտրական հոլովակը հասցնում է պատրաստել միայն երրորդ շաբաթվա ընթացքում` հիմնավորումը հետաքրքրիր է, դիտմամբ ենք արել, որ մարդիկ մյուսներից զզվեն, հետո մերը տեսնեն:
Մնացածի մասին տեսանյութում