Մալաթիա-Սեբաստիա համայնքում թիվ 7 ընտրատարածքի թեկնածու Նիկոլ Փաշինյանը կրկին խոչնդոտների է հանդիպել քարոզարշավը իրականացնելիս։ Նրան այս պահին չի հաջողվում քարոզարշավ իրականացնել Ադմիրալ Իսակովի 50 հասցեում։ Կրկին աղմուկ է. մի խումբ կանայք պահանջում են Նիկոլին հեռանալ այդտեղից։

Ճիշտ է՝ այս ընտրատեղամասի թեկնածուներից Սամվել Ալեքսանյանի շտաբը հայտարարել է, թե կապ չունեն երեկ տեղի ունեցած նմանատիպ միջադեպի հետ, սակայն ընդդեմ Նիկոլի ակցիա իրականացնողներից մեկը «Ա1+»-ին ասել է, թե իր համար «Աստծուց հետո Սամվել Ալեքսանյանն է»