Շուրջ կես տարվա ընթացքում «Ծրագրային առաջարկներ» քաղաքացիական նախաձեռնությունն իր առջև դնելով հստակ նպատակներ` վերհանել է առկա խնդիրներ, դասակարգել և ըստ դրանց առաջնահերթությունների, հանդիպումներ է ունեցել ոլորտային հասարակական կազմակերպությունների, տարբեր մասնագիտական, սոցիալական եւ նախաձեռնողական խմբերի, ակտիվ և մտահոգ շերտերի հետ:

Հանդիպումների ընթացքում վեր են հանվել խնդիրներ, որոնք կրում են խորքային և արմատական լուծում պահանջող բնույթ: Խնդիրները բազմաթիվ են և առնչվում են հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտներին` սոցիալականից մինչև գիտակրթական, մշակութային ոլորտներ:

Վերհանված խնդիրները դասակարգվել են ըստ առաջնահերթության և ներկայացվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:
Նշված խնդիրների մեծ մասն իրենց արտահայտությունն են գտել կուսակցության ընտրական ծրագրում, ինչում շատ շուտով կարող են համոզվել շահագրգիռ խմբերն ու շերտերը: Կուսակցության ծրագիրն առավել քան ընդգրկուն է և ներկայացնում է հասարակության տարբեր խավերի շահերը:

Հաշվի առնելով այդ հանգամանքը, առաջիկա նախընտրական քարոզարշավում ես պատրաստվում եմ ցուցաբերել ամենաակտիվ մասնակցությունը, քանի որ խիստ կարևորում եմ հասարակությանը կուսակցության ծրագրային դրույթների ներկայացման խնդիրը:
Շատ կարևոր է, որ ՀՀ քաղաքացիներից յուրաքանչյուրը տեսնի իրեն հուզող հարցերը և դրանց պատախանները: Պատրաստ եմ իմ լուման ներդնել ծրագրի իրականացման գործում:

Էլինար Վարդանյան